ԱՀ Նախագահը հանդիպել է բարերարներ Մայք Սարյանի և Վահե Կարապետյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Մայք Սարյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահության ոլորտի զարգացմանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը հայրենիքի շենացման ու զորացման գործում, հավելելով, որ պետք է նոր որակ հաղորդել առկա փոխգործակցությանը` էլ ավելի խորացնելով ու ընդլայնելով այն:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,
Բակո Սահակյանը նույ օրը հանդիպում է ունեցել նաև բարերար Վահե Կարապետյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Վահե Կարապետյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը: