«Յուվենթուսը» ցանկանում է վերադարձնել Վիդալին. Corriere dello Sport
«Յուվենթուսը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին վերադարձնելու հնարավորությամբ:
Թուրինյան ակումբը ցանկանում է ամրապնդել թիմի միջին գիծը Էմրե Չանի առողջական խնդիրների պատճառով, նշում է Corriere dello Sport-ը:
31-ամյա Վիդալը ամռանը կարող էր տեղափոխվել «Ինտեր», սակայն ի վերջո ընտրություն կատարեց «Բարսելոնայի» օգտին:
Այս մրցաշրջանում չիլիացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել է միայն 367 րոպե: Նշվում էր, որ Վիդալը դժգոհ է ակումբում իր կարգավիճակից:
Հիշեցնենք, որ Վիդալը հանդես է եկել «Յուվենթուսի» կազմում 2011-ից մինչև 2015 թվականը, բազմիցս դարձել է Իտալիայի չեմպիոն և հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Սիրարփի Աղաբաբյան