Հազից ազատվելու 17 եղանակ
1. Բողկը մանր խորանարդիկներով կտրատեք, լցրեք հրակայուն կաթսայի մեջ ու վրան շաքարավազ արեք: Եփեք ջեռոցում 2 ժամ: Ստացված զանգվածը տրորեք, քամեք, հյութը լցրեք ապակյա տարայի մեջ: Ընդունեք 1 թեյի գդալ, օրական 3-4 անգամ ուտելուց առաջ, և գիշերը` քնելուց առաջ:
Սև բողկի միջուկը փորեք, գոյացած փոսիկի մեջ մի փոքր մեղր լցրեք: Մի քանի ժամ անց բողկից հյութ դուրս կտա: Այն խմեք օրական 3 անգամ, 2-ական ճաշի գդալ: 4-14 տարեկան երեխաները` 1 ճաշի գդալ:
Հազի դեմ գիշերը` քնելուց առաջ, կարող եք խմել նաև նախապես 1 ճաշի գդալ մեղրը մեջը լուծած 200 մլ տաք կաթ:
2. Եփած և ջեռոցում պատրաստած տանձերը շնչահեղձության ու ուժեղ հազի դեմ արդյունավետ մեթոդներ են: Չորացրած տանձի եփուկը հագեցնում է ծարավը բարձր ջերմության դեպքում:
1 բաժակ մանրացրած չոր տանձի վրա լցրեք 500 մլ ջուր, եփեք 20 րոպե: Թրմեք` փաթաթելով տաք շորով, 4 ժամ: Քամեք: Խմեք օրական 4 անգամ, 100-ական մլ, ուտելուց 30 րոպե առաջ:
3. Խորխի արտազատումը հեշտացնելու համար հապալասի (Брусника) հյութը խմեք մեղրով, կամ հապալասի օշարակ՝ 1-ական ճաշի գդալ օրվա ընթացքում: Միաժամանակ՝ թեյի փոխարեն խմեք ելակի տերևներից կամ չոր ելակից պատրաստված եփուկ:
4. Չոր հազի դեպքում կատարեք ինհալացիաներ: Մանրացրեք ու խառնեք 1-ական ճաշի գդալ էվկալիպտի, կալենդուլայի ծաղիկներ, մատուտակի (Соло́дка) արմատ ու վրան 200 մլ եռման ջուր լցրեք: 5-10 րոպե թրմեք, ապա շնչեք գոլորշին:
Փոքր երեխաներին ինհալացիա չի կարելի անել, դրանք խորհուրդ չեն տրվում նաև բարձր ջերմաստիճանի դեպքում:
5. Հնացած հազը բուժելու համար օգտագործեք թրջոցներ:
Խառնեք 1 ճաշի գդալ ալյուրը, 1 ճաշի գդալ չոր մանանեխը, 1 ճաշի գդալ արևածաղկի ձեթը, 1 ճաշի գդալ մեղրն ու 1 ճաշի գդալ օղին:
Խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա` անընդհատ խառնելով: Ստացված խմորանման զանգվածը քսեք թանզիֆի վրա ու դրեք կրծքին: Վրայից ծածկեք պոլիէթիլենով, ապա տաք շարֆով: Թողեք մնա մինչև թրջոցի սառչելը:
6. Մանրացրեք 2 հասած բանանը, վրան 200 մլ տաք ջուր լցրեք, եռացրեք 10 րոպե:
Քամեք, ավելացրեք մեղր: Խմեք տաք վիճակում:
7. 100 գրամ բողկի կամ գազարի թարմ քամած հյութը խառնեք 100 մլ կաթի կամ մեղրաջրի հետ:
Խմեք օրական 6 անգամ, 1-ական ճաշի գդալ:
8. Խառնեք 1-ական ճաշի գդալ քացախ, ձիթապտղի յուղ ու կամֆորա:
Բրդյա կտորը թրջեք այդ խառնուրդով ու դրեք կրծքին:
9. Խուրմայի 9 պտուղների վրա լցրեք 500 մլ ջուր ու եփեք 30 րոպե:
Քամեք: Չոր հազի ժամանակ տաք վիճակում խմեք: Կարել է նաև 6-7 խուրման եփել 200 մլ կաթի մեջ: Դա ևս շատ օգտակար է:
10. 30 գրամ չամիչը 45 րոպե թրմեք եռացրած-սառեցրած ջրում: Լցրեք փլավքամիչի մեջ: Չամիչը կերեք քնելուց առաջ` վրայից տաք կաթ խմելով: Այս միջոցն օգնում է նույնիսկ շատ ուժեղ հազի դեպքում:
11. Մանկական հազից ազատվել կօգնի այսպիսի խառնուրդը:
Մանր քերիչով անցկացրեք 1-ական խնձոր, սոխ ու գազար՝ մոտավորապես նույն քաշն ունեցող: Ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր, լավ խառնեք: Տվեք երեխաներին տաք վիճակում, 1 թեյի գդալ, օրական 4-5 անգամ:
12. Խառնեք 2 ճաշի գդալ քերած խնձոր, 2 ճաշի գդալ մեղր ու 1 ճաշի գդալ մեղր: Ընդունեք տաք վիճակում 1 թեյի գդալ, օրական 4-7 անգամ:
13. Հազի դեմ հիանալի միջոց է բռինչով (Калина) ու մեղրով թեյը:
Մանրացրեք ու խառնեք 1 ճաշի գդալ հաղարջի չոր տերևները, 1 ճաշի գդալ թխկու ծաղիկները, վրան 200 մլ եռացրած ջուր լցրեք: Թրմեք 30 րոպե: Խմեք տաք վիճակում, որպես թեյ, օրական 3-4 անգամ:
14. Խառնեք 300 գրամ կարագը, 300 գրամ մեղրը, 200 գրամ շաքարն ու 100 գրամ կակաոյի բնական յուղը կամ փոշին:
Տաքացրեք ջրային գոլորշու վրա` խառնելով, բայց մի հասցրեք եռման աստիճանի: Երբ զանգվածը միատարր դառնա, վերցրեք կրակից: 1 ճաշի գդալ այս խառնուրդից բացեք 200 մլ տաք կաթի մեջ: Խմեք տաք վիճակում օրական 3-4 անգամ և պարտադիր` գիշերը:
15. Հազը թեթևացնել ու խորխի դուրսբերումը հեշտացնել կօգնի այս բաղադրատոմսը:
Խառնեք 2 ճաշի գդալ մեղրն ու 2 ճաշի գդալ սպիրտը կամ օղին, ավելացրեք 1 հում ձվի դեղնուց: Խառնուրդն ընդունեք օրական 3 անգամ, ուտելուց առաջ՝ 1-ական թեյի գդալ:
16. 10 հատ սոխը կտրատեք խորանարդներով, մանրացրեք մեկ գլուխ սխտոր: Վրան լցրեք 500 մլ կաթ, եփեք մինչև փափկելը: Խառնուրդի մեջ անանուխ ավելացրեք ու թխկու մեղր: Թրմեք մեկ ժամ, քամեք: Խմեք 1-ական ճաշի գդալ, օրական մի քանի անգամ:
17. Հազի դեմ կոնֆետներ՝ մեղրով ու կոճապղպեղով:
250 գրամ մեղրը և մեկ թեյի գդալ կոճապղպեղի քերած արմատը դրեք չկպչող տակով կաթսայի մեջ ու եփեք մինչև պնդանալը: Պատրաստի խառնուրդը թողեք` սառչի: Բաժանեք 15 կոնֆետների: Օրական կերեք 2-3-ը: 3-5 օր անց հազը կանցնի:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը