Բաժիններ՝

Ապահովագրական ընկերությունը՝ 48.000 դրամի փոխարեն՝  120.000-150.000 դրամ պահանջելու մասին

«ԱՊՊԱ-ն հրաժարվում է դեղին համարանիշերով երթուղայիններն ապահովագրել: Որին դիմում ենք՝ ասում են, թե չենք ապահովագրում: Ավելին, նախկին 48.000 դրամի փոխարեն՝ հիմա 120.000-150.000 դրամ են պահանջում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 12-ին հայտարարեց 28 համարի երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը:

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունից 168.am-ին հայտնեցին, որ ապահովագրությունն առհասարակ կատարվում է սպիտակ համարանիշերով մեքենաների դեպքում, սակայն «պայմանագրի նպատակ» դաշտում անպայման նշվում են դեղին համարանիշերը:

Ինչ վերաբերում է պահանջվող գումարին՝ հայտնեցին, որ յուրաքանչյուր մեքենայի մասով տարբեր է՝ կապված տվյալ մեքենայի ձիաուժից, Բոնուս-Մալուս դասից:

Ապահովագրավճարը հաշվարկվում է հիմնականում այդ երկու բաղադրիչների հիման վրա: Հստակ թիվ չկա, ամեն մեքենայի համար հաշվարկ են կատարում, գինն էլ տարբեր է: Մեզ հետ կապված խնդիր չկա, թող գան Վազգեն Սարգսյան 10 հասցեում գտնվող գրասենյակ»,- հայտնեցին ընկերությունից:

Նույն, ինչպես նաև  Բոնուս-Մալուս համակարգը,  գործում է նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ում:

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ չապահովագրել չկա, պարզապես ավելի թանկ գնով է լինում այն՝ պարզ պատճառով. ապահովագրական ընկերությունները նույնպես շահույթ են հետապնդում: Իսկ թանկ գնով ապահովագրելը երթուղայինների տնօրեններին ձեռնտու չէ, որովհետև նրանք սարսափելի վատ ֆինանսական վիճակում են:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս