Բաժիններ՝

Ռուսաստանը կրճատել է դոլարի դերն իր տնտեսության մեջ. The Wall Street Journal

Ռուսաստանը ջանքեր է գործադրում դոլարից կախվածության նվազեցման համար, դրանք արդեն որոշ արդյունքներ են բերել: Այս գնահատականը բերված է The Wall Street Journal (WSJ) թերթի հոդվածում, որը նոյեմբերի 11-ին հրապարակվել է նրա կայքում։

«Ռուսաստանը փորձում է հրաժարվել դոլարից այնինչ, նրա տնտեսությունն իր վրա զգում է ամերիկյան պատժամիջոցների ճնշումը, երկիրը պատրաստվում է նոր սահմանափակումների, որոնք, ինչպես սպասվում է, կկիրառվեն այս ամսվա վերջին»,- արձանագրված է նյութում:

«Այսպես կոչված ապադոլարացումը, որը պաշտպանում են նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկը, պետք է օգնի մեղմացնելու հարվածը, եթե արեւմտյան պատժամիջոցներն ուղղված լինեն ֆինանսական համակարգի դեմ»,- նշում է հրատարկությունը:

Թերթի բերած գնահատումների համաձայն՝ «Ռուսաստանի բանկերում մասնավոր անձանց եւ ֆիրմաների արտարժույթներով ավանդների բաժինն այս տարա սեպտեմբերին նվազել է մինչեւ 26 տոկոս 2016 թվականի 37 տոկոս մակարդակի բարձրակետային ցուցանիշից»: Բացի դրանից, «արտահանումից դոլարներով եկամուտների բաժինն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նվազել է մինչեւ 68 տոկոս 2013 թվականի 80 տոկոսից», հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս