Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում, նոյեմբերի 14-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 12-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.50C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -5.00C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.50C