Բաժիններ՝

Նորվեգիան կփակի Բաքվում իր դեսպանատունը ու նորը կբացի Թբիլիսիում

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտնել է, որ պաշտոնական Օսլոն ծրագրում է 2019 թվականին նոր դեսպանատուն բացել Թբիլիսիում: Բաքվում գործելու է միայն երկրի գլխավոր հյուպատոսությունը: Այս մասին հայտնում է վրացական Civil.ge-ն:

Բաքվում Նորվեգիայի դեսպանատունը գործում էր 1998 թվականից ի վեր: Դեսպանատան փակումից հետո Ադրբեջանի հարցերով կզբաղվի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղակայված Նորվեգիայի ներկայացուցչությունը:

Արտգործնախարարը նշել է, որ իրենք նման քայլի են գնում՝ հաշվի առնելով Նորվեգիայի շահերն ու հետաքրքրությունները Հարավային Կովկասում: «Վրաստանը մեր առաջնահերթ գործընկեր երկրներից է եվրասիական տարածաշրջանում: Երկար տարիներ Վրաստանն ընթացել է բարեփոխումների ուղիով, ինչը երկիրն ավելի է մոտեցրել եվրոպական ու եվրատլանտյան համագործակցության կառույցներին»,- հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս