Մթերք, որ օնկոլոգներն օգտագործում են ամեն օր
Ոչ մի մթերք չի կարող 100 տոկոսով պաշտպանել քաղցկեղից, սակայն մթերքի մի մասը կարող է էականորեն նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգ ներառել հետևյալ մթերքները:
Սխտոր: Սխտորը միացություններ է պարունակում, որոնք կարող են խթանել իմունային համակարգի պաշտպանական կարողությունները:
Բրոկոլի: Բրոկոլին մի շարք սննդարար նյութեր է պարունակում և պետք է առողջ սննդակարգի անբաժան մասը լինի, սակայն մասնագետները զգուշացնում են՝ այն չի կարելի պատրաստել միկրոալիքային վառարանում. այս դեպքում սննդարար նյութերի 97 տոկոսն անհետանում են:
Բրազիլական ընկույզ: Ընդեղենի այս տեսակը սելեն է պարունակում, ինչը կարող է նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը:
Ցիտրուսային մրգեր: Կիտրոնի, նարնջի, թուրինջի պարբերական օգտագործումը կարող է օգնել նվազեցնել կերակրափողի, ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Հապալաս: Այս հատապտուղը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կարող են չեզոքացնել ազատ ռադիկալների ազդեցությունը: Սրանք վնասում են առողջ հյուսվածքներն ու կարող են հանգեցնել վտանգավոր հիվանդությունների զարգացման:
Սաղմոն: Ձկնամթերքն առողջ ճարպեր է պարունակում, որոնք կարևոր են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար:
Կիվի: Այս միրգը հարուստ է C, E վիտամիններով, լյուտեինով, պղնձով և հակաօքսիդանտներով, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների ազդեցությունն ու պաշտպանում առողջությունը:
Թեյ: Որոշ հետազոտություններ պնդում են, որ օրվա ընթացքում երկու բաժակ թեյի օգտագործումը կարող է 32 տոկոսով նվազեցնել ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Խնձոր: Խնձորը սննդային մանրաթելեր է պարունակում, որոնք կարող են օգնել նվազեցնել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Բացի այդ՝ խնձորը հարուստ է հակաօքսիդանտներով:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը