Թեստ. նկարեք ձեր հոգեբանական դիմանկարը
Թեստ, որը կօգնի այլ տեսանկյունից նայել սեփական կյանքին: Ձեև առջև 6 քառակուսի է պատկերված: Դրանցում նկարեք առաջին բանը, որը գալիս է ձեր մտքին:
#1 Կյանքի նպատակ
- Եթե նկարի կենտրոնը կետն է, ցանկություն, նպատակ ունեք, որի իրականացման համար մեծ ուժեր եք ծախսում, կանգ չեք առնում, քանի դեռ չեք հասնել նրան, ինչ ուզում եք:
- Եթե նկարը նման է աչքի, ամուր կանգնած եք հողին, գիտեք ձեր նպատակը, ռեալ եք նայում ամեն բանի:
- Եթե բազմաթիվ կետեր եք նկարել, փոքր պատկերներ, բազմաթիվ գաղափարներ ունեք, սիրում եք երազել, հաճախ եք կանգ առնում կեսճանապարհին՝ այդպես էլ ավարտին չհասցնելով սկսածը:
#2 Մարդկանց ազդեցությունը ձեզ վրա
- Եթե մի քանի գիծ եք նկարել, որոնք կրկնում են նկարում արդեն պատկերված գծի տեսքը, սովոր եք հենվել մյուսների կարծիքի վրա, խորհրդակցել: Գրեթե երբեք ինքնուրույն որոշում չեք կայացնում:
- Եթե նկարել եք պատկեր, որը ոչ մի կերպ կապված չէ գծի հետ, նշանակում է՝ հասարակության կարծիքը ձեզ համար դեր չունի, դուք եք ձեր կյանքի տերը:
#3 Վերաբերմունքն ընտանիքին
- Եթե ձեր նկարած պատկերը փոքր քառակուսու ներսում է, ընտանիքը ձեր ամրոցն է:
- Եթե պատկերը քառակուսուց դուրս է, ընտանիքը երկրորդական է ձեզ համար:
- Եթե պատուհան եք նկարել, նշանակում է՝ ձեր բոլոր մտքերը, սիրտը հարազատների հետ են, մնացած բաները ձեզ այնքան էլ չեն հետաքրքրում:
#4 Շփումն աշխարհի հետ
- Եթե գծերը հատվում են, նշանակում է՝ ուրախ մարդ եք, հեշտությամբ եք կոնտակտի մեջ մտնում:
- Եթե գծերը վերածվել են պատկերի՝ ճանապարհ, գետ, չեք սիրում միայնություն, միայն ընկերների շրջապատում եք հարմարավետ զգում:
- Եթե պատկերը ոչ մի կերպ կապված չէ գծերի հետ, նշանակում է՝ փակ մարդ եք:
#5 Մտածողության տեսակը
- Եթե նկարում առարկա կամ մարդ է պատկերված, վերլուծական մտածողություն ունեք, գիտեք՝ ինչպես իրականություն դարձնել մտածածը: Տրամաբանական առաջադրանքները հեշտությամբ եք կատարում:
- Եթե անհասկանալի գծեր, պատկերներ եք նկարել, ստեղծագործող մարդ եք, սիրում եք երազել, մարդիկ հաճախ դժվարությամբ են հասկանում ձեր մտքերը:
#6 Սեր
- Ծառ՝ սիրտը ռոմանտիկայի ու իսկական սիրո կարիք ունի:
- Երկու գծերը միանում են՝ չիրականացած ցանկություններ ունեք:
- Ջահ՝ կիրք եք որոնում:
- Տուն, երկնաքեր՝ ակտիվորեն փնտրում եք երկրորդ կեսին:
Նյութը Blacklogic.me-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը