«Դա դատավոր չի, դա ֆայլաբազարի գողական դեմք ա». Հայկազ Մակարյան. «Ա1+»
Նորք-Մարաշի զինված խմբի անդամներին ազատ արձակել պահանջող քաղաքացիները հավաքվել էին կառավարության դիմաց: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի ընկեր, իրավապաշտպան Հայկազ Մակարյանի խոսքով գործող մեղադրյալները պետք է ներառվեին համաներման օրենքում և ազատ արձակվեին.
«Զինված խմբի անդամներին համաներման օրենքի մեջ չներառելը հավասարության իրավունքի կոպիտ խախտում է, Արթուրին հիմա բանտում պահելը իրավաչափ և օրինաչափ չէ»:
Նրա կարծիքով այս գործով դատավորն ու դատախազն իրենց կոռեկտ չեն պահում.
«Դա դատավոր չի, դա ֆայլաբազարի գողական դեմք ա, նա դատավոր կոչվելու բարոյական իրավունք չունի»:
Իրապաշտպանը զինված խմբի գործողությունները բացատրում է նրանով, որ Արթուր Վարդանյանը գիտեր հայ-ադրբեջանական ռազմական էսկալացիայի մասին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: