Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 7-րդն է աշխարհի առաջնությունում
Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց թիմն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում:
Դոհայում ընթացղ աշխարհի առաջնության հենացատկերի վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներից մրցեց Արթուր Դավթյանը: Վերջինս երկու մոտեցումներում լավ ցատկեց, սակայն վայրէջքները հաջող չէին: Դավթյանը հավաքեց 13.933 միավոր և գրավեց միայն 7-րդ հորիզոնականը: Այս ձևում աշխարհի չեմպիոնը Սե Գվանգը: