Բաժիններ՝

Ստամբուլում Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը կտևի երեք ժամ

Ստամբուլում հոկտեմբերի 27-ին ՌԴ-ի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների՝ Սիրիային նվիրված բանակցություններին հատկացվում է երեք ժամ, հետեւում է հանդիպման ծրագրից:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, մինչեւ գագաթնաժողովը կկայանան մասնակիցների մի շարք երկկողմ հանդիպումներ, քառակողմ բանակցությունների սկիզբը պլանավորված է տեղական ժամանակով 15:00-ին (Երեւանի ժամանակով 16:00-ին)։ Ենթադրվում է, որ չորս ղեկավարները քննարկումների վերաբերյալ հայտարարություն կանեն մամուլի համար, այն նախատեսված է 18:00-ին:

Դա Սիրիային նվիրված առաջին հանդիպումն է այդ ձեւաչափով: Նախապես գագաթնաժողովը պլանավորված էր սեպտեմբերին, սակայն չկայացավ ղեկավարների գրաֆիկի պատճառով: Գագաթնաժողովին պլանավորում է մասնակցել Միրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս