Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է Մոուրինիոյին և Վուդվորդին փոխարինել Կոնտեով և Մարոտայով

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ցուցադրել ոչ համոզիչ արդյունքներ՝ տվյալ պահին զբաղեցնելով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի միայն 10-րդ հորիզոնականը:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, ակումբի սեփականատերերն արդեն մտածում են ոչ միայն մարզչի փոխարինման, այլ նաև մարզական տնօրենի հեռացման մասին:

Ըստ պարբերականի տեղեկության՝ Ժոզե Մոուրինիոյին և Էդ Վուդվորդին փոխարինելու է հրավիրվել իտալական դուետ՝ ի դեմս Անտոնիո Կոնտեի և Ջուզեպե Մարոտայի:

Կոնտեն «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուց հետո մինչ օրս առանց աշխատանքի է, իսկ Մարոտան նախորդ շաբաթ սեփական կամքով հեռացավ «Յուվենթուսի» գլխավոր տնօրենի պաշտոնից:

Անտոնիոն և Ջուզեպեն լավ հարաբերությունների մեջ են և միասին արդեն աշխատել են թուրինյան ակումբում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031