Հայտարարվել են դպրոցականների մասին բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերը
Esquire ամերիկյան հանդեսը կազմել է կինեմատոգրաֆի պատմության մեջ դպրոցի մասին 25 լավագույն ֆիլմերի ցուցակը: Վարկանիշի առաջատարը դարձել է Ջոն Հյուզի «Նախաճաշ» ակումբը» ժապավենը:
Կինոնկարը թողարկվել է 1985 թվականին եւ դարձել կուլտային: Այն պատմում է հինգ դպրոցականների մասին, որոնք, պատժվելով տարբեր զանցանքների համար, հարկադրված են դպրոցում անցկացնել հանգստյան օրը եւ շարադրություն գրել «Դուք ձեզ որպես ինչ եք պատկերացնում» թեմայով: Ժապավենում խաղացել են Էմիլիո Էստեւեսը, Մոլի Ռինգուոլդը եւ Ջադ Նելսոնը:
Երկրորդ տեղում հայտնվել է Ռիչարդ Լինքլեյթերի «Հաճույքի ու շփոթմունքի մեջ» ֆիլմը, որը թողարկվել է 1993 թվականին: Դրանում խաղացել են, մասնավորապես, Միլա Յովովիչը, Մեթյու Մակքոնահին եւ Բեն Աֆլեքը: Երրորդ հորիզոնականում տեղ է գտել «Անհոգ ժամանակներ «Ռիջմոնթ հայում» կինոնկարը՝ Շոն Փենի եւ Ջենիֆեր Ջեյսոն Լիի մասնակցությամբ: Ժապավենը, որը նկարահանվել է Էմի Հեքեռլինգի կողմից, թողարկվել է 1982 թվականին:
Փոփ-10-ում նաեւ հայտնվել են «Դուրսպրծուկը», «Անհասկացողները», «Ֆերիս Բյուլերի հանգստյան օրը», 1967 թվականի «Սիրով՝ ուսուցչին» ֆիլմերը, «Հիմար աղջիկները», «Բասկետբոլային երազանքներ» օիլմերը եւ «Խռովարար՝ առանց պատճառի» կինոնկարը՝ գլխավոր դերում Ջեյմս Դինի մասնակցությամբ: Բացի այդ, կինոքննադատները նշել են «Մահացու կիրք», «Ռաշմոր ակադեմիան» եւ «Տասնվեց մոմ» ժապավենները: Վարկանիշը եզրափակում է 2007 թվականին թողարկված ,SuperՏաքդեղները» կատակերգությունը: