Գիտնականները բացահայտել են ֆիզիկական բեռնվածությունների մահացու վտանգը

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարզիկները խոցելի են սիրտ-անոթային հիվանդությունների համար, չնայած մշտական ֆիզիկական ակտիվությանը: Դա հաստատում են նախորդ հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն, այն մարդկանց մոտ, որոնք ենթարկվում են մշտական բեռնվածությունների, մեծանում է վաղաժամ մահվան ռիսկը: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Մասնագետները վերլուծել են 35 եւ ավելի բարձր տարիքի 798 ատլետների տվյալներ, որոնք միջին եւ բարձր ֆիզիկական ակտիվությամբ էին զբաղվում շաբաթական առնվազն երեք օր:
Արդյունքում 94 մարդկանց մոտ հայտնաբերել են սիրտ-անոթային հիվանդությունների նշաններ, իսկ տասի մոտ՝ պսակաձեւ զարկերակի ծանր խանգարումներ՝ առանց ախտանիշերի դրսեւորման:

Թեեւ ցուցված է, որ ֆիզիկական ակտիվությունն օգնում է սրտի խանգարումների, քաղցկեղի եւ ընկճախտի կանխարգելմանը, չափազանց մեծ ծանրաբեռնվածությունները կարող են լուրջ վտանգ հասցնել առողջությանը:  Գիտնականները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով կոնսուլտացիաներ անցկացնել բժիշկների հետ:

Տեսանյութեր

Լրահոս