Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի արվարձանում գաղտնի բունկեր ունի, որտեղ կարող է տեղափոխվել զանգվածային անկարգությունների և Ելիսեյան պալատի գրոհի դեպքում։ Այս մասին ասվում է լրագրողներ Պիեռ Գաստինոյի, Անտուան Իզամբարի և Ֆրանկ Ռենոյի հեղինակած La Nouvelle Armée des Ombres («Ստվերների նոր բանակը») հետաքննական գրքում։
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» կապակցությամբ՝ այն որակելով որպես Ղարաբաղի ազատագրման վեցերորդ տարեդարձ։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ համընդհանուր առողջապահության պետական ծրագրում ընդգրկված բժշկական հաստատությունների համար բուժքրոջ նվազագույն ժամավճարը սահմանված է 4.4 լարի։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում՝ Արաքս գետի սահմանապահ գոտիներում արձանագրվել են բնապահպանական օրենսդրության խախտումներ։
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին։
Մոսկվայի կենտրոնում՝ Կիտայ-գորոդի շրջանում, ոստիկանության զանգվածային ստուգայցերի ընթացքում ավելի քան հարյուր մարդու են բերման ենթարկել։
Երկու լցանավ ականների վրա պայթել և հրդեհվել են՝ փորձելով Հորմուզի նեղուցի շրջանում անցնել չթույլատրված երթուղով։ Այս մասին հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը, փոխանցում է Mehr-ը։
Կարգադրության համաձայն՝ պատվիրակություններին կընդունի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի «60 Minutes» հաղորդման հարցազրույցում հայտարարել է, որ առանց դժվարության կարող է վեց ամիս զերծ մնալ դեմոկրատների հասցեին վիրավորանքներից, եթե դա օգնի համաձայնագրի կնքմանը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Չինաստանի Նինբո քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, մրցումային վերջին օրն է, և Հայաստանի հավաքականն ունի մեկ մասնակից։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հայտնել է, որ 2026-ի երրորդ եռամսյակում (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր) զբոսաշրջային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5 տոկոսով՝ կազմելով 25 մլրդ 526 մլն 218.000 դոլար։
Սահմանապահ ուղեկալներից 2-ի տարածքներում հայտնաբերվել է վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված ինքնաշեն 4 որսածուղակ։ Դրանցից մեկում հայտնաբերվել է անկած աղվես։ Ապօրինի որս կատարելու փաստով քաղաքացի Վ.Մ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 150․000 ՀՀ դրամի չափով։
Երեխայի ծնունդը հրաշք է, իսկ առաջին 40 օրը՝ այդ հրաշքին ընտելանալու ժամանակն է։ Հայկական ավանդույթում երեխայի ծննդին հաջորդող առաջին 40 օրերն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Այս շրջանը կոչվում է քառասունք և կապված է ինչպես եկեղեցական ավանդության, այնպես էլ ժողովրդական պատկերացումների հետ։
Իրավապահները նրա տանը հայտնաբերել են ավելի քան 1500 շքեղ իր։ Շերմանը դրանց մի մասը նաև վերավաճառել է առցանց՝ 2025 թվականին 9 ամսում վաստակելով ավելի քան 450 հազար դոլար։ Դատարանը նրանից կպահանջի վերադարձնել գրեթե 18 միլիոն դոլարը։ Նրա դատավճիռը նախատեսված է 2027 թվականի մարտի 22-ին։
Իտալիայի հնագույն Պոմպեյ քաղաքում հնագետները հայտնաբերել են պահարանի մնացորդներ, որոնք բացահայտում են բնակիչներից մեկի առօրյան՝ մինչև մ.թ. 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքումը։ Պահարանում եղել են դիմահարդարման պարագաներ, օծանելիքի սրվակ, խոհանոցային ամաններ, 38 բրոնզե մետաղադրամ և մանր առարկաներից կազմված վզնոց։
Այս օրերին, երբ ակտիվացել են խոսակցությունները ներմուծվող գազի հնարավոր թանկացման վերաբերյալ, շատ կարևոր է իմանալ, թե մինչև հիմա ինչպես են խաբել քաղաքացիներին ու էժան գազը վաճառել չափազանց թանկ գնով։