Հայաստանում զբոսաշրջային ակտիվ սեզոն է համարվում ոչ միայն ամռան երեք ամիսները, այլև սեպտեմբերն ու հոկտեմբերը։ Երկար տարիներ առաջ հոկտեմբերին զբոսաշրջային ակտիվ սեզոնն ավարտվում էր, սակայն հիմա սեզոնը երկարաձգվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Ռուսական զորքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ, որի հետևանքով վեց մարդ է զոհվել։
Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։
«Ինչպես և կանխատեսել էր, այսօր Ադրբեջանի բռնապետ ղեկավարը օկուպացված և էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտից իր հերթական՝ ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթն է ունեցել։ Ներկայացնում եմ այդ ելույթի առանձնակի հայատյաց ձևակերպումները՝ թարգմանությամբ և առանց փոփոխության։
168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի զրուցակիցն արգենտինաբնակ դուդուկահար Գագիկ Գասպարյանն է։ Նրա գործունեության առանցքում օտարների շրջանում հայկական մշակույթը հանրահռչակելը, տարածելն է՝ դուդուկի միջոցով։
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել և զրուցել է Երևանի Հովհաննես Շիրազի անվան համար 169 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։
Դիմում եմ իմ սիրելի սյունեցի հարազատներին, բարեկամներին, հարևաններին, համաքաղաքացիներիս և համամարզեցիներիս, ժողովուրդ ջան, ուզում եմ, որ անտարբեր չմնանք․ սա միայն որևէ քաղաքական ուժի կամ առանձին մարդկանց հարցը չէ, սա բոլորիս հարցն է։
Ընդդիմության իրազեկման ակցիան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջինիս՝ Ադրբեջան պաշտոնական այցի շրջանակում դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Այս մաիսն տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտից։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում կկատարի 2026 թվականի պետական բյուջեում՝ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) շենքային պայմանների ապահովման նպատակով. նոյեմբերի 5-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ կառույցի կարիքների համար կհատկացվի 496 մլն 898.1 հազար դրամ (մոտ 1 մլն 379 հազար ԱՄՆ դոլար)։
Սարատովի հայկական եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին, օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին։
Փաշինյանը Պապին ներկայացնում է որպես Հայոց եկեղեցու ինքնուրույնության համար պայքարող պետական գործիչ՝ առանձնացնելով կաթողիկոսական ձեռնադրությունը Կեսարիայից Հայաստան տեղափոխելու հանգամանքը։ Բայց այստեղ կա մի էական խնդիր. Պապի պատմական կերպարը շատ ավելի հակասական է, քան ներկայացվում է։
Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի վերջին օրը մեկնարկել է «ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ․ ծրագրեր, համագործակցության հնարավորություններ և հայրենադարձության աջակցություն» խորագրով թաուն հոլ քննարկմամբ։ Այդ մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Այդ նպատակով Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 589 մլն 924 հազար դրամ՝ մարզի համայնքներում վնասի փոխհատուցման գործընթացի իրականացման համար։ Պետական ֆինանսական աջակցությունն ուղղվելու է ոչ նաև տուժած բնակիչների սոցիալական կարիքներին։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ առողջապահության ոլորտում գները տարեկան աճել են 8.4%-ով:
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում կա ավտոմեքենա և բալոն։
Բացարձակ մարտական առաջնության (UFC) ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է զբաղեցնել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը, որը նրան առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Չինաստանի Նինբո քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային (+110 կգ) ծանրորդները։
Նոյեմբերի 7-ին ժամը 23։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով կցորդիչով բեռնատարը չի կարողանում երթևեկել։
Թոքի քաղցկեղն աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Ռիսկի գործոնների, ախտանշանների, բուժման մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի ընթացքում զրուցել ենք ՈւԱԿ կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանի հետ։
Նա նշել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը գրավել են ավելի քան 300 քաղաք և գյուղ, իսկ Շուշիի գրավումը, իր բնորոշմամբ, կանխորոշել է պատերազմի ելքը։ Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանի իշխանությունները ստիպված են եղել կապիտուլյացիայի ակտ ստորագրել։
COVID-19-ի PJ.2.1 նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել մրսածության կամ գրիպի, հարկավոր է թեստավորում անցկացնել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։
Կիրակի վաղ առավոտյան Ճապոնիայի կենտրոնական հատվածում, նախնական տվյալներով, 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այչի և Սիձուոկա պրեֆեկտուրաներում տուժել է ավելի քան 20 մարդ, հայտնում է Kyodo-ն։
ԱՄՆ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո դեմոկրատները մտադիր են օգտագործել Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ իրենց վերահսկողությունը՝ Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու և նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար, հայտնում է Financial Times-ը։
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս, խոսելով նոր Սահմանադրության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե պարզվի, որ ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրության ընդունմանը, դա կնշանակի, որ ընդդիմությունն Ադրբեջանի հետ դեմ է արտահայտվում խաղաղությանը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ այսպես կոչված «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։
Լեհաստանի Կրակով քաղաքում հրաձգություն իրականացրած 24-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի, հայտնում են Polsat News և Interia հեռուստաալիքները՝ հղում անելով աղբյուրներին։