Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՇՀԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն ելույթի ժամանակ մտածել է, թե արդյոք նրա խոսքի ռուսերեն թարգմանությունը կապահովվի, տեղեկացնում է ТАСС-ը։
Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Այս տարի և’ Ուկրաինայում և’ ՌԴ֊ում հացահատիկի բերքը բավականին շատ է եղել , և քանի որ երկու պետություններն էլ նավահանգիստով արտահանելու խնդիր ունեն , դրա համար գները հասել են աննախադեպ նվազագույնի , մոտ 5 ռուբլու չափ։ ՀՀ֊ում արդեն կապված ՌԴ֊ում էժանացման հետ , ֆուռաժային ցորենի գինը իջել է 79 դրամի սահմաններում։ Բայց…
Նոր գաղտնուղի՝ Բջնիի ամրոցում, Բաղաբերդում՝ կավե կարաս՝ լի ցորենով, և նոր պարիսպ՝ Զվարթնոցի տաճարում։ Հնագետների կողմից կատարված պեղումների և դրանց արդյունքների մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք հնագետ Ավետիս Գրիգորյանի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանության վարկանիշն ընկել է ռեկորդային ցածր մակարդակի՝ Financial Times-ի հարցումների մեկնարկից ի վեր․ նրա աշխատանքը հավանության է արժանացնում հարցվածների ընդամենը 33%-ը։ Այդ մասին են վկայում FT-ի և Focaldata հետազոտական ընկերության համազգային հարցման արդյունքները։
ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այսօր ժամանեցին Ուկրաինա։ Սա Ուիթքոֆի և Քուշների առաջին այցն է Ուկրաինա։
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» ու «Ատլանտա Յունայթեդը» չկարողացան պարզել հաղթողին։ Ֆորտ-Լոդերդեյլում կայացած հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2։
Իսրայելական ուժերը հրետանային հարված են հասցրել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Քունեյթրա բնալավայրի կենտրոնական մասին, կիրակի օրը հաղորդել է սիրիական «Al Ekhbariya» հեռուստաալիքը։
Նիկոլ Փաշինյանն ամենշաբաթյա իր ճեպազրույցներում սպառնում է ոչ միայն նախկին իշխանությունների տարբեր անդամներին, որ բոլորը պետք է նստեն բանտերում, այլև իրավապահ համակարգին ու դատավորներին։
Ռուսաստանն ու Ուկրաինան մտել են ենթակառուցվածքի դեմ հեռահար հարվածների ձգձգված պատերազմի մեջ, որտեղ կողմերից ոչ մեկը չի կարող հասնել վերջնական հաղթանակի, իսկ խաղաղ բնակչության համար վտանգը շարունակում է աճել։ Այս մասին The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտպանական տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը, որը հայտնի է Flash մարտական մականունով։
Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը հայտարարել է, որ «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրավիրվելու է ազգային թիմ՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի աշնանային հանդիպումներին։
Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվել է ավանդական պատարագը
Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր նավթային տանկերները, եթե Իրանը շարունակի հարվածներ հասցնել ամերիկյան ռազմական նավերին։ Հեգսեթն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Մի քանի տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի տարբեր դերակատարներ խոսում ու խոսում են հողերի կոնսոլիդացիայի անհրաժեշտության և հողային ռեֆորմի մասին, իսկ ի՞նչ է արվել այս ընթացքում՝բացի խոսելուց։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 7-ը՝ ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշեն գյուղի, Մխչյան գյուղի 1-5 փողոցների, Մրգավետ գյուղի Աշոտ Երկաթի, Գ. Նժդեհի, Զարյանի, Չարենցի, Օրբելու փողոցների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում։
Սեպտեմբերի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանները Էջմիածին քաղաքի թիվ 9 հիմնական դպրոցում «Զգուշացեք, երեխաներն են» միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելու ժամանակ հարակից տարածքից լսել են վիճաբանության ձայներ և, մոտենալով նշված վայրին, պարզել են, որ նշված դպրոցի աշակերտներ 13-ամյա Է․ Մ․-ն և 12-ամյա Ա․ Ղ․-ն վիճաբանում են միմյանց հետ։
ԱՄՆ-ն գիշերը մաքրել է Հորմուզի նեղուցի ականները, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով գործողությանը ծանոթ աղբյուրներին։
Մաշկային բարորակ գոյացությունների առաջացման պատճառների, դրանցից ձերբազատվելու մասին զրուցել ենք վիրաբույժ Հրաչյա Ալեքսանյանի հետ։
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19։27-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցնում հարավային Լիբանանին, այն բանից հետո, երբ տարածաշրջանում գտնվող իրենց ուժերը հարձակման են ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով։
Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան հենց Թեհրանի համար, իսկ իրանցիները մտադիր չեն տրվել ճնշմանն ու պատժամիջոցներին, կիրակի հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին։
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը սեպտեմբերի 6-ի առավոտյան անսպասելիորեն հայտարարել է լայնածավալ զորավարժությունների մեկնարկի մասին՝ բանակի պատրաստվածությունը ստուգելու համար միաժամանակ մի քանի ճակատների բացմամբ անսպասելի և բարդ սցենարի դեպքում։
Արցախյան առաջին պատերազմի տարիները շատ ծանր հետևանքներ ունեցան նաև Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում՝ հատկապես Սյունիքի մարզում:
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, հաղորդում է Mehr-ը։
Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններում քննարկվել են ոչ միայն քաղաքական կարգավորման հարցերը, այլև տնտեսությունը, այդ թվում հնարավոր խոշոր համատեղ նախագծերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող նավերին չփորձել հատել Իրանի կողմից չթույլատրված ուղիները այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները հարվածել են իրանական երեք նավթատար տանկերի, հաղորդում է Mehr-ը.
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեքժամյա հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայում հակամարտության ավարտի վերաբերյալ ամերիկյան առաջարկները և Մոսկվայի ու Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, հայտնում է Axios-ը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08:00-12:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կաբելագործներ փողոցի ջրամատակարարումը:
Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային կազմակերպությունը։