Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է «Чемпионат» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հազարավոր տարիներ միասին ենք եղել. չպիտի թողնենք, որ սատանաները խոչընդոտեն մեր հարաբերություններին. Իրանի դեսպան Շիրղոլամի և հյուպատոս
Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցության այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության ազգային կենտրոն: Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին:
Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Օլեկսանդր Մերեժկոյի հետ:
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ինդոնեզիայում օգոստոսի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի։ Այս մասին հայտնել է The New York Times-ը:
Կատալոնական «Բարսելոնան» X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հայտարարել է թիմի հարձակվող Ֆերան Տորեսի՝ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխության մասին։
ՆԱՏՕ-ն նպատակ ունի ամրապնդել իր արևելյան սահմանը՝ օգտագործելով արհեստական բանականության համակարգերի միջոցով ինտեգրված անօդաչու թռչող սարքեր, սենսորներ և արբանյակների լայն ցանց: Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Վենեսուելայում ժամանակավոր կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների առաջին փուլից հետո ազատ են արձակվել 131 քաղբանտարկյալներ։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները ժամկետային զինծառայող սերժանտների, բանակային դիրքերի ավագների հետ:
Թուրքիան հուլիսին կրճատել է ռուսական նավահանգիստներից մատակարարվող նավթի գնումները և մտադիր է օգոստոսին ավելի կրճատել ծավալները։Այդ քայլը հաջորդել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, որոնք խաթարել էին Սև ծովում գտնվող ռուսական տերմինալներից արտահանումը։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ ընտրվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ)՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ՝ չորս տարի ժամկետով։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում կայացել է UFC 331 մրցաշարին նվիրված մեդիաօրը, որի շրջանակում տեղի է ունեցել Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի առաջին հայացքների մենամարտը։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Այսօր՝ օգոստոսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Միկոյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 50-ամյա Ալիկ Պ․-ն իր վարած, թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Եթե Աստված քեզ հետ է, ապա ո՞վ է կարող է քեզ դեմ լինել: Թունելի վերջում միշտ լույսը կա՛:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային X-ի իր էջում մեջբերել է Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպից ծերունի Զոսիմայի խոսքերը՝ Իրանի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությանը մեղադրելով սուտի նկատմամբ ծայրահեղ կախվածության մեջ:
Իսրայելական ԶՈւ-ն հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը, յոթ մարդ զոհվել է, ևս երեքը ստացել են վիրավորումներ, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են լիբանանյան շտապօգնության ծառայությունում:
Եմենը հայտարարել է, որ Իրանի կողմից աջակցվող հութիները ուրբաթ օրը վեց բալիստիկ հրթիռ են արձակել Կարմիր ծովի ափին գտնվող Մոչա նավահանգստի ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում է Reuters-ը։
Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր ունենք 6 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։
Հորմուզի նեղուցում անհայտ ծագման արկը հարվածել է բեռնատար նավի, հայտնում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO)՝ հավելելով, որ տուժածներ չկան:
Ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ գիշերից սկսած Մոսկվայի մոտակայքում խոցվել է 15 անօդաչու թռչող սարք։ Ժամը 3:00-ին նա հայտնել է 7 անօդաչու թռչող սարքի խոցման մասին, իսկ Մոսկվայի ժամանակով ժամը 5:00-ին՝ ևս 5-ի։ Ժամը 7:15-ին նա Telegram-ում գրել է, որ ևս 3 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Իոսիֆ Ալիբեգաշվիլիին նշանակել է Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի նոր պետական լիազոր՝ նահանգապետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմը։
Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում հանցավոր խումբ է բացահայտվել, 5 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով։
Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել լարվածության սրումը և առճակատման հրահրումը Հարավչինական ծովում։ Այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է Սինհուան։
Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ազատության պողոտա – Ներսիսյան Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, բախվել են Tesla և Kia մակնիշի ավտոմեքենաները։
Վաղը Խաղողօրհնեք է՝ Աստվածամոր վերափոխման տոնը։
Ամերիկացի զինվորականները ծրագրում են մինչև սեպտեմբերի վերջ դուրս բերել իրենց բոլոր զորքերը Իրաքից, ABC News-ին հայտնել են պաշտոնյաները։ Դա կնշանակի այնտեղ ԱՄՆ ներկայության ավարտը, որը սկսվել էր 2003 թվականին Իրաք ներխուժմամբ։
Մեծ Բրիտանիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները, որը հարցազրույցում նվաստացուցիչ ձևով Միացյալ Թագավորությունն անվանել էր «իսլամական հանրապետություն», անվանել է «լիովին անընդունելի», հայտնում է AFP-ը։