Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիային պատժամիջոցների չեղարկման համար

Սիրիայի նախագահ Ահմեդ Շարան շնորհակալություն է հայտնել Թուրքիային և Ծոցի երկրներին Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարկման գործընթացում ցուցաբերած աջակցության համար: Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ ունեցած ելույթում Շարան նշել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել երկրի միասնականության վերականգնման և տնտեսությունը ճիշտ հունի մեջ դնելու ուղղությամբ, հայտնում է Ermenihaber.am-ը։

Նա ընդգծել է, որ սիրիացի ժողովուրդը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրենց այս գործընթացում, և բարձր է գնահատում ԱՄՆ նախագահի «պատմական որոշումը» պատժամիջոցների վերացման վերաբերյալ: Ըստ Շարայի՝ Սիրիան նոր շրջանում շարունակելու է ընթանալ կայունության, զարգացման և տնտեսական աճի նպատակների իրականացման ճանապարհով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31