2026թ. հունիսին նկատվել է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում՝ մայիսի 11.7%-ից հասնելով 7.7%-ի։
Թերթի զրուցակիցը հայտնել է, որ Զելենսկու գրասենյակը նախապես կապ է հաստատել Նեթանյահուի գրասենյակի հետ՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար, ինչին իսրայելական կողմն այդպես էլ չի պատասխանել։
Իրանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել հարվածների հետևանքով իրաքցիների զոհվելու կապակցությամբ և մատնանշել Վաշինգտոնի և Էր Ռիադի պատասխանատվությունը «այս հանցավոր, անմարդկային և սադրիչ գործողությունների վտանգավոր հետևանքների» համար։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մթնոլորտում CO₂-ի մակարդակի բարձրացումը կարող է փոխել բույսերի քիմիական կազմը։ Ածխաթթու գազի ավելցուկի պայմաններում շատ մշակաբույսեր ավելի արագ են կուտակում կենսազանգված, սակայն դրանց հյուսվածքներում նվազում է սպիտակուցի, երկաթի, ցինկի և մի շարք վիտամինների խտությունը։
ՀՀ պաշտպանության և ներքին գործերի նախարարները վերանշանակվելու են։ Այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, թե ովքեր են նոր ձևավորվող ԱԺ հանձնաժողովի նախագահների թեկնածուները
Հայաստանի խնդիրները ԵԱՏՄ արտահանման հարցում առաջացել են այն բանից հետո, երբ ՀՀ-ն որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Չի ուզել, չի շնորհավորել»,- այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առ այսօր չի շնորհավորել իրեն` վերընտրվելու կապակցությամբ։
Առնվազն 126 հրշեջ վնասվածքներ է ստացել վերջին օրերին Ֆրանսիայի հարավ-արևմտյան Ժիրոնդի դեպարտամենտում հրդեհի մարման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով պրեֆեկտուրայի տվյալները: Նշվում է, որ հարյուրավոր հրշեջներ շուրջօրյա պայքարում են կրակի դեմ՝ մեկ շաբաթ առաջ հրդեհների բռնկման պահից ի վեր: Ինչպես նշել են տեղական իշխանությունները, հրդեհը մնում է վերահսկողության ներքո՝ չնայած […]
Մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ «նիստը հրավիրվել է անվտանգության իրավիճակի և այսօր առավոտյան երկրի վրա իրականացված ավիահարվածների ֆոնին»։
Ակնկալվում է, որ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական արտադրության մինչև 400 հակաօդային պաշտպանության հրթիռային կայանքների առաջին խմբաքանակը, քանի որ այն վերականգնում է իր պաշտպանությունը ԱՄՆ-ի հետ պատերազմի պայմաններում, Reuters-ին հայտնել են գործարանին ծանոթ երեք աղբյուրներ:
#ՀԻՄԱ. ՔՊ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՑ ՀԵՏՈ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՃԵՊԱԶՐՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ. #ՈՒՂԻՂ
Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսելով Արծվաշենի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը փոխանակումն է, իսկ թե ինչի՞ հետ, Փաշինյան այդպես էլ չէր մանրամասնել։
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտում հրդեհի բռնկումից ի վեր առնվազն 126 հրշեջ է վիրավորվել: Այս մասին հայտնել է «BFMTV» հեռուստաալիքը՝ հղում անելով պրեֆեկտուրայի տվյալներին:
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանն օգոստոսի 1-ին հանդես կգա Երևանում կայանալիք «Hype Armenia» մրցաշարի գլխավոր իրադարձությունում:
Այժմ ստեղծվել է լուրջ իրավիճակ, երբ Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ արևմտյան աշխարհը։ Այս մասին ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Սակայն կա մեկ անփոփոխ օրենք. կեղծիքը երբեք անհետևանք չի մնում։ Վաղ թե ուշ այն վերածվում է իրական խնդիրների, որոնք քայքայում են տնտեսությունը, ոչնչացնում պետական ինստիտուտները և մարդկանցից խլում հավատը սեփական երկրի ու ազգի ապագայի նկատմամբ։
Հանձնաժողովներից մեկի նախագահի թեկնածուն ես եմ, սա չի նշանակում, որ փորձ ու գիտելիք ունեմ. Բադալյան
Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հայաստանում նախատեսվում է սահմանել օտարերկրյա որդեգրման ոլորտում գործող՝ օտարերկրյա պետությունների հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացման, գործունեության վերահսկողության, կասեցման և դադարեցման կարգը։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։
Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր» (Popular Mobilization Forces) խմբավորումը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից երկրի յոթ նահանգներում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 զինյալ, վիրավորվել՝ 32-ը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Հուլիսի 27-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների՝ Նաթան, Հայկազուն, Մակար, Հովնան, Մուշեղ Սրբազանների վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը մուտք է արվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։
Իրանի պաշտպանական արդյունաբերությունն ընդլայնում է սպառազինության կարևորագույն տեսակների արտադրությունը և առաջնահերթ ուշադրություն դարձնում հրթիռային համակարգերին ու ծովային բազավորման միջոցներին: Tasnim գործակալությունը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բրիգադի գեներալ Մաջիդ Էբնոլռեզան:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ աղետ թույլ չտալու համար, հայտնում է Axios-ը:
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի առանցքը կազմող Մ-1 և Մ-2 միջպետական ճանապարհների օտարման շերտերում ու պաշտպանական գոտիներում նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը։
Հանդիպման ժամանակ ֆիքսել ենք՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի էլեկտրաէներգիայի կարիք, Հայաստանի Հանրապետությունն էլ ունի գազի կարիք:
Ալժիրի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովրդական ժողովը, հուլիսի 28-ի երեկոյան խոսնակի պաշտոնում կին է ընտրել՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն։
Իտալական «ENI» և ֆրանսիական «TotalEnergies» ընկերությունները որոշել են ներդրում կատարել Կիպրոսի կողմից միակողմանիորեն հայտարարված բացառիկ տնտեսական գոտում գտնվող «Kronos» բնական գազի հանքավայրում՝ արդյունահանում սկսելու համար։
Հուլիսի 17-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Էդգար Ս․-ն և հայտնել, որ Խորենացի փողոցում գործող «Ոսկու աշխարհ»-ում տեղի է ունեցել կեղծ ոսկու իրացում։