Ֆլորիդայում փորձարկումների ժամանակ պայթել է Ջեֆ Բեզոսի «New Glenn» ծանր հրթիռը
«Blue Origin» ընկերության «New Glenn» ծանր հրթիռը պայթել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի արձակման համալիրում փորձարկումների ժամանակ: Վթարը տեղի է ունեցել «կրակային փորձարկման» (hot-fire test) փուլում, որը նախնական մեկնարկի հիմնական փորձարկումներից մեկն է, երբ շարժիչները գործարկվում են մեկնարկային հարթակում՝ առանց հրթիռը գետնից բարձրացնելու:
Փորձարկման սովորական ընթացակարգի մեկնարկից հետո հարթակում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Տիեզերակայանի վրա երևացել են հրե գունդ և ծխի խիտ ամպ, իսկ պայթյունի ալիքը զգացել են մերձակա շրջանների բնակիչները:
«Blue Origin»-ում տեղի ունեցածը «անոմալիա» են անվանել՝ հայտնելով, որ ողջ անձնակազմը ժամանակին տարհանվել է: Տուժածներ չկան, բնակչության և շրջակա միջավայրի համար վտանգ ևս չի արձանագրվել:
Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ վթարի պատճառների մասին խոսելը դեռ վաղ է: Նրա խոսքով՝ «Blue Origin»-ը պետք է հետաքննություն անցկացնի և հետագա փորձարկման ծրագրի համար և գնահատի միջադեպի հետևանքները:
«New Glenn»-ը «Blue Origin»-ի ամենահավակնոտ նախագիծն է, որը պետք է մրցակցեր «SpaceX»-ի հրթիռների հետ: Կրող հարմարանքի մշակումն իրականացվում է 2010-ականների սկզբից, իսկ հրթիռն իր անվանումը ստացել է ի պատիվ տիեզերագնաց Ջոն Գլենի՝ առաջին ամերիկացու, որը ուղեծրային թռիչք է կատարել Երկրի շուրջ:

