Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X սոցիալական ցանցում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «խաղաղության հասնելու ուղղությամբ արտակարգ ջանքերի» համար։
Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Կիևին, որի ընթացքում վնասվել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սպիտակ տան մոտ ԱՄՆ Գաղտնի ծառայության անցակետի ուղղությամբ կրակ բացած տղամարդն իրեն Հիսուս Քրիստոս էր համարում, գրում է The New York Post-ը՝ հայտնելով միջադեպի մանրամասները:
Իրանի Ֆարս նահանգում կանխվել է ենթադրյալ ահաբեկչական ցանցի գործունեությունը, որի անդամները, իշխանությունների վարկածով, պատրաստում էին հարձակումներ տարածաշրջանի տարածքում։ Այդ մասին հայտնել է նահանգի հետախուզության վարչությունը, հաղորդում է Mehr-ը։
Լիբանանի հարավում և Իսրայելի հյուսիսային շրջաններում գտնվող իսրայելական զորքերը ենթարկվել են «Հեզբոլլահ»-ի հարձակմանը, տեղեկացնում է Tasnim-ը՝ հղում անելով «Հեզբոլլահ» շարժման հայտարարությանը։
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կոչ է արել հանրային քննարկում սկսել համացանցում վիրավորական և սադրիչ բովանդակություն հրապարակող օգտատերերի դեմ առավել խիստ միջոցներ կիրառելու վերաբերյալ:
Երկրաշարժը տեղի է ունեցել Քահրամանմարաշ նահանգից 73 կմ դեպի արևմուտք և Անդըրին քաղաքից 29 կմ դեպի հյուսիսարևմուտք։
Իրանի Թավրիզ քաղաքում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս Ռամիլ Իմրանովը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնագիրը մեծ մասամբ ավարտված է, և վերջնական ասպեկտներն ու մանրամասները քննարկվում են, և սպասվում է, որ դրանք շուտով կհայտարարվեն։
Պրոդյուսեր, երգահան, քաղաքական գործիչ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է` Նիկոլի պաստառը պոկած տղամարդը ԻՆՔՆԱՍՊԱՆ եղավ, հիշու՞մ եք:
ԱՄՆ զինված ուժերը, որոնք նախկինում Մերձավոր Արևելքում էին տեղակայված Իրանի հետ սրվող հակամարտության ֆոնին, կմնան այնտեղ ևս 60 օր և կհեռանան տարածաշրջանից միայն այն դեպքում, եթե Թեհրանը վերջապես ընդունի գործարքը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյային։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը ձգտում է միայն վերականգնել իր օրինական իրավունքները Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, սակայն ամերիկացիների հետ բանակցությունների նախորդ փորձը ստիպում է Թեհրանին գործել ծայրահեղ զգուշությամբ, հաղորդել է Press TV-ն։
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճել է ոսկե մեդալ։
Ադրբեջանում տեղի է ունեցել 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից ԱՊԱ-ին հայտնել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7:52-ին՝ 28 կմ խորության վրա։
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը մասնակցեց «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը զինված հակամարտություններում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը, հայտնում են ներկայացուցչությունից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների մասին, և ամերիկացի առաջնորդը լավ է, հայտնել է ABC-ի լրագրող Սելինա Վանգը՝ հղում անելով վարչակազմի պաշտոնյային։
ԱՄՆ-ն և Իրանը կարող են ստորագրել 60-օրյա փոխըմբռնման հուշագիր, ըստ Axios-ի։
Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հերքել է հուլիսին Երևանում SOAD-ի սպասվող համերգի մասին լուրերը: Նա իր ինստագրամի էջում հանդես է եկել հայտարարությամբ:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ուշադիր եղեք Փաշինյանի նոր «Երեխաների հեղափոխություն» կոչվածին:
Նա բժիշկ էր, որը ոչ միայն բժշկում էր մարդկանց մարմինները, այլև հետագայում բժշկություն բերեց մարդկանց հոգիներին։ Ո՞վ էր Ղուկաս ավետարանիչը:
Եվրոպայում հարուստների խավը, որը կազմում է բնակչության 0.1 տոկոսը, ստանում է երկրներում գրանցված ընդհանուր եկամտի շուրջ 4.5%-ը: Սակայն եկամուտների բաշխվածության ցուցանիշները տարբեր երկրներում այլ են։
Ըստ վիճակագրության՝ ամեն երրորդ երեխան եւ երկրորդ դեռահասը կրծում է եղունգները:
Մինչ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե արևային կայաններով Հայաստանում «2 ատոմակայան» է կառուցել, հավանաբար թաքուն հույսեր փայփայելով, որ դրանք կարող են փոխարինել ատոմակայանին, հատկապես որ, իր հովանավոր եվրոպաշտոնյաները պարտադրում են փակել ատոմակայանը, արևային կայաններն իսկական փորձանք են դարձել էներգահամակարգի գլխին։