Իսրայելցի քաղաքական գործիչները հույս ունեն, որ Իսլամաբադի բանակցությունները կձախողվեն․ Al Jazeera

Al Jazeera-ի տեղեկություններով՝ իսրայելցի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հույս ունեն, որ Իսլամաբադի բանակցությունները կձախողվեն։ Դա հնարավորություն կտա շարունակել ոչ միայն Իրանի, այլև Լիբանանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները։

Նշվում է, որ մարտական գործողությունների ներկայիս դադարը հաստատվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերով։ Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ այս դադարը մի քանի ուղղություններով սահմանափակում է Իսրայելի գործողությունները (այդ թվում՝ Լիբանանի հարավում)։

Al Jazeera-ն անդրադառնում է նաև «Հեզբոլլահի» շուրջ աճող լարվածությանը։ Մասնավորապես՝ հիշատակվում են խմբավորման ղեկավարության հասցեին հնչող իսրայելցի պաշտոնյաների սպառնալիքները և կառույցի զինաթափման վերաբերյալ Լիբանանի իշխանություններից ներկայացվող պահանջը։

Պարբերականի աղբյուրների համաձայն, Իսրայելը շարունակում է պահպանել կոշտ դիրքորոշումը և քննարկում է հետագա ռազմական ճնշումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930