ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.5 դրամ է, վաճառքը՝ 376 դրամ:
#ՀԻՄԱ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ. ՄԱՅՐԵՐԸ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄՈՏ. #ՈՒՂԻՂ
Իսրայելի վարչապետն այցելել է Հարավային Լիբանան: Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դաշնակից «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն։
Ապրիլի 12-ին, ժամը 23։40-ից սկսած ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Սևանի և Գյուրջյան փողոցներում հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ապրիլի 13-ին, արևելյան ժամանակով ժամը 10:00-ից կսկսեն Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող բոլոր ծովային երթևեկության շրջափակումը։
Ապրիլի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ծիծաղելի» է որակել Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ի երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ Ռուսաստանից նրանց ենթադրաբար անհրաժեշտ պաշտպանության համար։
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ին լեռնային և բոլոր նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։
Ադրբեջանցիների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ, որի վերջին դրսևորումը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության նախագահ Պետեր Մադյարը պնդում է, որ երկիրը կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի «ուժեղ դաշնակիցը»: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկ գյուղի, Կարբի գյուղից Սպիտակի ոլորաններ ընկած հատվածները, Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արմեն Աշոտյանը գրում է. «Չգիտեմ, թե ինչպիսին կլինի Հունգարիան Օրբանից հետո։ Ամենաջերմ վերաբերմունքն ունեմ հունգար ժողովրդի հանդեպ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Փաշինյան տես, հույսը միշտ հաղթում է:
Օրբանը հավելել է, որ «Ֆիդեսը» կծառայի Հունգարիային՝ լինելով ընդդիմություն։
Սուրբ Պատարագի երկրորդ մասը՝ Ճաշու պաշտոնը կամ Երախայից (չմկրտվածների) Պատարագը սկսվում է թափորից հետո, երբ պատարագիչը կրկին խորան է բարձրանում և տևում է այնքան ժամանակ, մինչ սարկավագն ազդարարում է. «Մի ոք յերախայից, մի ոք ի թերահաւատից և մի ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս»: Կոչվում է Ճաշու պաշտոն, որովհետև կազմում է ժամերգության մասերից մեկը (Ճաշու) և Վերջին Ընթրիքի նմանողությամբ Պատարագի այս հատվածում Սուրբ Գրքից ընթերցումներ են կատարում: Ճաշու պաշտոնը խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը:
Կազմվել է Թուրքիայի նահանգների բնակչության խոսույթի քաղաքավարության մակարդակը գնահատող վարկանիշային ցուցակ։ Պրոֆեսոր Բեհչեթ Յալըն Օզքարայն իրականացրել է հետազոտությունը, որին մասնակցել է 15.000 քաղաքացի։
Բուսական թեյը՝ երիցուկով կամ դարչինով, կարող է լինել երեկոյան ժամերին առողջարար այլընտրանք քաղցր ըմպելիքներին: Այս մասին Eating Well-ի հետ զրույցում բացահայտել է սննդաբան Թրեյսի Լոքվուդ Բեքերմանը:
Մտահոգիչ տեղեկություններ են գալիս Ռուսաստանից. Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը՝ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը», ներմուծված կոնյակի նմուշների չնախատեսված ստուգումից հետո դատական հայց է ներկայացրել «Պռոշյանի կոնյակի գործարանի» նկատմամբ՝ վերջինիս ռուսական շուկա արտահանման լիցենզիայից զրկելու պահանջով։ Պատճառաբանությունն այն է, որ ստանդարտներին ու տեխնիկական պարամետրերին անհամապատասխան արտադրանք են մատակարարել։