ԱՄՆ զինված ուժերը այսօրվանից կսկսեն Իրանի նավահանգիստների շրջափակումը
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ապրիլի 13-ին, արևելյան ժամանակով ժամը 10:00-ից կսկսեն Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող բոլոր ծովային երթևեկության շրջափակումը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ շրջափակումը կիրականացվի բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից «Արաբական ծոցում» և Օմանի ծոցում։
Հրամանատարությունը հավելել է, որ չի խոչընդոտելու Հորմուզի նեղուցով անցնող նավերի նավարկությանը, եթե դրանք ուղևորվում են դեպի ոչ իրանական նավահանգիստներ կամ այնտեղից են գալիս։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների նավատորմը կշրջափակի Հորմուզի նեղուցը՝ արգելափակելով մուտք կամ ելք գործել փորձող բոլոր նավերի ճանապարհը:



