Մոսկվայից դատարկ ձեռքով չեն ճանապարհել ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի պետին․ «խորտիկներ համեղ, գինի․․․»

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցը, որի մասին տեսակետները փոքր-ինչ հակասական են՝ հաշվի առնելով հայտարարությունների սրությունը, ունեցել է նաև փոքրիկ սյուժետային շեղումներ։

Օրինակ, այդ այցից, թերևս, դժգոհ չի մնացել ԱԳՆ պետական արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը․ համենայն դեպս, Մոսկվայից նրան դատարկ ձեռքով չեն ճանապարհել, ինչպես տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Նվերներ» բաժնից։

Այսպես, ՌԴ նախագահի արարողակարգի ղեկավար Կիտաևը Վանոյանին հանձնել է փայտե տուփ՝ 3 շիշ գինով, մեկական շիշ օղով և կոնյակով, 4 տուփ պանրի տեսականիով, 3 հատ երշիկի տեսականիով, 1 հատ պաշտետով, 3 տուփ ծխեցված ձկան տեսականիով, մեկական ապակյա տարա կրաբի ձողիկներով, կարմիր ձկնկիթով և սև ձկնկիթով։

Նվերի արժեքը ստացողի կողմից գնահատվել է 336.500 դրամ․ ինչպես տեղեկանում ենք ԿԿՀ կայքում տեղադրված ձևաթղթից։

Կարդացեք նաև

Նկատենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։

Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 դրամը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930