Փոքր քանակությամբ շաքար, ճարպ կամ սպիտակուց պարունակող խմիչքները ջրից ավելի լավ են պահպանում հեղուկը մարդու օրգանիզմում: Այս եզրակացության են եկել Շոտլանդիայի Սբ Էնդրյուսի բժշկական դպրոցի գիտնականները: Այդ մասին հայտնում է CNN-ը:
Չկան գիտական ապացույցներ քաշի կորստի համար ծոմ պահելու օրերի արդյունավետության մասին: Դրանք նույնպես չունեն դետոքսային ազդեցություն օրգանիզմի վրա։ Այս մասին Газета.Ru-ին ասել է Docmed ապացույցների վրա հիմնված բժշկական կլինիկաների ցանցի էնդոկրինոլոգ, սննդաբան Օլգա Չուխաչովան։
Անհնար է մաքրել լյարդը տոքսիններից՝ օգտագործելով դետոքս դիետաներ կամ սննդային հավելումներ, ասել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Ֆեկլիստովան։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում ցրել է առողջությունը բարելավելու մասին տարածված միֆը։