Դատավոր Արման Հովհաննիսյանը պարտավորեցրել է վերացնել Հայկազուն սրբազանի իրավունքի խախտումը. Հարութ Ակլունց

Փաստաբան Հարութ Ակլունցը գրում է. «Անաչառությամբ աչքի ընկնող դատավոր Արման Հովհաննիսյանը իրավունքի շահերից բխող հերթական որոշումն է կայացրել:

Դատարանը բավարարել է քննիչի և դատախազի գործողությունների դեմ իմ բողոքը, ճանաչել է գերաշնորհ Սրբազան հայր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի իրավունքի խախտման փաստը և պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը:

Շնորհավորում եմ բոլորիս կամայականության դեմ իրավունքի հերթական հաղթանակի կապակցությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930