Գրոսին բացահայտել է, թե որտեղ կարող են տեղի ունենալ ԱՄՆ-Իրան բանակցությունները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ բանակցություններ կարող են տեղի ունենալ այս շաբաթավերջին Իսլամաբադում։

«Կարծում եմ՝ բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթավերջին Պակիստանի Իսլամաբադ քաղաքում։ Կասկածում եմ, որ դրանք ավելի լայն կլինեն և չեն կենտրոնանա միայն միջուկային էներգիայի վրա, որը հակամարտության հիմնական պատճառն է։ Այս անգամ օրակարգում կլինեն նաև հրթիռները, Իսլամական Հանրապետության հետ դաշնակից աշխարհազորայինները և Իրանի անվտանգության երաշխիքները»,- ասել է Գրոսսին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031