Սննդաբանը բացատրել է, թե ինչպես մակարոնը դարձնել ավելի առողջարար
Մակարոնը կարող է լինել հավասարակշռված սննդակարգի մաս, եթե համադրվի ճիշտ սննդամթերքների հետ: Այս մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Տատյանա Զալետովան։
«Մակարոնը ածխաջրային հիմք է։ Ուտեստի օգտակարությունը որոշում են սոուսը և համադրվող սննդամթերքները: Եթե մակարոնի վրա ավելացնեք թանձր սերուցք, պանիր և տապակած կոտլետ, մի՛ սպասեք, որ այն դիետիկ կլինի։ Բայց եթե այն համադրեք հավի, ծովամթերքի և բանջարեղենի (բրոկկոլի, լոլիկ, սպանախ) հետ և ցողեք ձիթապտղի յուղով, կունենաք կատարյալ հավասարակշռված ընթրիք կամ ճաշ»,- ասել է նա։
Զալետովան նշել է, որ շաքարային դիաբետ կամ ածխաջրերի նյութափոխանակության լուրջ խնդիրներ չունեցող մարդիկ կարող են շաբաթական երկու-երեք անգամ իրենց սննդակարգում մակարոնեղեն ներառել: Կանանց համար խորհուրդ տրվող չափաբաժինը 150-200 գրամ է, իսկ տղամարդկանց համար՝ 200-250 գրամ:



