Բաժիններ՝

Թուրքիան կարտադրի 1-ին տեղական ճեպընթացը

Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Սաքարյա նահանգում կառուցվում է Թուրքիայի առաջին արագընթաց գնացքի՝ ճեպընթացի գործարանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուրալօղլուն նշել է, որ աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են։ Թուրքիայի առաջին արագընթաց գնացքները կաչտադրվեն Մերձավոր Արևելքի խոշորագույն երկաթուղային համակարգեր արտադրողներից մեկի՝ «TÜRASAŞ»-ի կողմից։

Դրանք կունենան ժամում 225 կմ արագություն։ Ուրալօղլուն նշել է, որ գնացքների արտադրության համար անհրաժեշտ էներգիա կստացվի արևից ու այդ արևային էներգիայի համակարգի շնորհիվ կնվազեցվի ածխածնային հետքը։

Ըստ նախարարի՝ գործարանի տարածքը մոտ 18.000 քմ է ու 4.5 ամիս ընթացքող շինարարական աշխատանքների ընթացքում գրանցվել է 55% առաջընթաց։ Նախատեսվում է գործարանը շահագործման հանձնել 2026-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս