Եվրոպայի լիգա. հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Մարտի 19-ին և լույս 20-ի գիշերը կայացան ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակչի պատասխան յոթ հանդիպումները։ Արդեն հայտնի են բոլոր այն թիմերը, որոնք կշարունակեն պայքարը տիտղոսի համար, և վերջնականապես ձևավորվել են քառորդ եզրափակչի զույգերը։
«Բրագա» — «Բետիս»
«Ֆրայբուրգ» — «Սելտա»
«Պորտու» — «Նոթինգհեմ Ֆորեսթ»
«Բոլոնիա» — «Ասթոն Վիլա»
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա 2026 թվականի մայիսի 20-ին՝ Ստամբուլի «Բեշիքթաշ» մարզադաշտում։ Մրցաշարի գործող գավաթակիրը Լոնդոնի «Տոտենհեմն» է, որը նախորդ տարվա եզրափակիչում առավելության էր հասել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։



