Միջազգային հանրությունը պետք է գործի արգելափակելու Իսրայելի էքսպանսիոնիզմը. Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններն է մեջբերել «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը. «Հարկ է նշել, որ մեր տարածաշրջանը աննախադեպ ճգնաժամի մեջ ներքաշած այս պատերազմի թիվ մեկ պատասխանատուն Իսրայելն է։
Երբեք չպետք է թույլ տրվի Իսրայելին մաքրել սեփական հանցագործությունները և նրա էքսպանսիոնիստական, օկուպացիոն քաղաքականությունը տարածաշրջանային հակամարտության քողի տակ ևս չպետք է թույլատրվեն։
Իսրայելը նաև սկսել է իր օկուպացիոն և ոչնչացման քաղաքականությունը Լիբանանում, ինչպես դա արեց Գազայում: Միջազգային հանրությունը պետք է գործի արգելափակելու Իսրայելի էքսպանսիոնիզմը և ստանձնի անհրաժեշտ պատասխանատվությունը այս պատեհապաշտ քաղաքականության դեմ»:



