Բաժիններ՝

Վարորդը սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին

Արարատի մարզի պարեկները մարտի 14-ին՝ գիշերային ծառայության ժամանակ, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, անկանոն վարելու համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենան:

Երևանի բնակիչ 50-ամյա վարորդը սթափության վիճակի զննություն չանցնելու համար փորձել է կաշառել պարեկներին: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին:

«Տոյոտան» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031