Բաժիններ՝

Դրամահավաքն ավարտված է. Գոռ Հակոբյան

Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը հայտնել է, որ որդու բուժման համար կազմակերպված դրամահավաքն արդեն ավարտվել է։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքել են իր կոչին և աջակցել դժվար պահին։

Հակոբյանի խոսքով՝ հավաքված գումարը բավարարել է անհրաժեշտ ծախսերը, և նույնիսկ որոշ գումար է ավելացել։ Նա նշել է, որ այդ հավելյալ գումարը կփոխանցի նույն խնդրի առջև կանգնած մեկ այլ երեխայի բուժման համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոռ Հակոբյանը հայտնել էր, որ իր որդու՝ Ֆելիքս Հակոբյան մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Դերասանը դիմել էր հանրությանը՝ խնդրելով աջակցել որդու բուժման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031