CBS հեռուստաընկերությունը փորձել է արդարացնել ԱՄՆ կառավարությանը և զինվորականներին Իրանում դպրոցի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 170 աշակերտուհի։
Վարդեւանյանը շեշտել է՝ Սամվել Կարապետյանը միանշանակ լինելու է ազատության մեջ, որովհետև արդարությունը հաղթելու է։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին հեռախոսազրույցի և իր դիրքորոշման համար»։
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնող հայտարարություն է տարածել իր քաղաքացիների համար։ Մասնավորապես խորհուրդ է տրվել չայցելել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ և ցուցաբերել զգուշություն։
Իրանի փորձագետների խորհուրդն ավելի վաղ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով սպանված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդուն՝ այաթոլլա Մոջթաբա Խամենեիին ընտրել է Իսլամական Հանրապետության նոր առաջնորդ։
Մարտի 7-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում բացել են կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները։
Իրանը նոր հոգևոր առաջնորդ ունի․ Փորձագետների խորհրդի կողմից Այաթոլլա Մոջթաբա Խամենեին ընտրվել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ: Նա նահատակված առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի որդին է:
«Պատկերացրեք՝ տանը նստած եք, գալիս է մեկը ու քո հոր հետ սկսում է անհարգալից խոսել։ Եթե դու ազգությամբ հայ ես, քո հայրը, մեր բոլորի հոգևոր հայրը՝ Սուրբ Էջմիածինը, հարձակման է ենթարկվում, դու պետք է ասես՝ մեկ րոպե, այդ ի՞նչ ես անում։ Ասաց, չէին ասում շատ մարդիկ, ասաց նա» ։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Վլադիմիր Զելենսկին ծիծաղել է, երբ նրան հարցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր հասցեին արված մեկնաբանությունների մասին:
Ավստրալիան սարսափելի մարդասիրական սխալ է գործում՝ թույլ տալով, որ Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականը ստիպված լինի վերադառնալ Իրան, որտեղ նրանք, հավանաբար, կսպանվեն։ Մի՛ արեք սա,
Օրինակ, ցավալիորեն դարձյալ ուշադրության արժանացնենք Ալիեւի շնորհավորական ուղերձը, որում նա հարկ է համարում եւս մեկ անգամ ցավակցել Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ:
Չնայած վերջերս տեղի ունեցած ձախողմանը, Իրանի դեմ ենթադրյալ ցամաքային գործողությունում քրդական մարտական ջոկատների օգտագործման պլաններն ամենևին էլ չեն նետվել արխիվ: Այսպես, համենայնդեպս, հետևում է Իրաքի հյուսիսում գտնվող քրդական շրջանում տեղակայված «Հաբաթ» (պայքար) ազգայնական կազմակերպության առաջնորդ Բաբաշեյխ Հոսեյնիի վերջերս տված հարցազրույցից։
Դիտորդական առաքելություն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
Ֆինլանդիան կորցրեց իր ինքնիշխանությունը ՆԱՏՕ-ին միանալուց հետո: РИА Новости-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ֆինլանդիայի ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման՝ ի պատասխան երկրում միջուկային զենքի ներմուծումն ու պահպանումը թույլատրելու վերաբերյալ Ֆինլանդիայի կառավարության առաջարկին:
Փետրվարի 12-ից առաջ եւ հետո անցկացված վերջին հարցման տվյալները ցույց են տալիս, որ Սամվել Կարապետյանը համարվում է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում փոխարինելու առաջատար թեկնածուն։
Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ու օրերս Նախիջևանում իրանական ԱԹՍ-ների մասնակցությամբ Նախիջևանում գրանցված միջադեպի ֆոնին թյուրքական աշխարհը հանդես է եկել միասնական ճակատով:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը՝ մերժել Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի բողոքը և անփոփոխ թողնել տնային կալանքը, ևս մեկ անգամ հաստատում է այս գործընթացի բացառապես քաղաքական բնույթը։ Այս մասին գրել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
Խորհրդարանում «Հեզբոլլահ»-ի 13 անդամից բաղկացած դաշինքը քվեարկել է երկարաձգման օգտին։
Նա այնտեղ հանդիպում է ունեցել երկրի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
Նախորդ տարվա հուլիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել էր։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության յուրացման նախապատրաստում) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն նախապատրաստելը։
Հրապարակումը նախկինում հայտնել էր, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագ անդամակցության հույսերը չարդարացան։
Զրույցի ընթացքում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի փոխադարձ հարվածների պատճառով տարածաշրջանում իրադրության վատթարացման առնչությամբ և կոչ է արել արագ մեղմել իրավիճակը։
ԱՄՆ որոշել է Ադանայում (Թուրքիա) տեղակայված հյուպատոսության աշխատակիցներին դուրս բերել` խուսափելով իրանական հարվածներից:
Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Պեկինը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
Հիշեցնենք, որ սա վերջին օրերին Իրանի կողմից իրականացված արդեն երկրորդ նմանատիպ հարձակումն է, որը կասեցվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Նախարարի խոսքով՝ մեկ նավաստի դեռևս անհետ կորած է։ Նա ներգրավված նավերի մասին լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։
Ռուսաստանցի արտադրողները կարող են ժամանակավորապես փոխարինել իրանական ներմուծումը Հայաստանում:
Իրանի շուրջ ընթացող դեպքերի ֆոնին բավական առանձնահատուկ և նուրբ թեմա է Իրան–Ադրբեջան հարաբերությունները, որոնք կտրուկ սրվեցին Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած հայտնի դեպքից հետո։