Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը ևս մեկ անգամ հաստատում է Սամվել Կարապետյանի գործի բացառապես քաղաքական բնույթը․ Ռոբերտ Ամստերդամ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը՝ մերժել Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի բողոքը և անփոփոխ թողնել տնային կալանքը, ևս մեկ անգամ հաստատում է այս գործընթացի բացառապես քաղաքական բնույթը։ Այս մասին գրել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Արդեն 260 օրից ավելի շարունակվող այս ազատազրկումը չունի որևէ իրավական հիմնավորում. այն դատական համակարգի միջոցով իրականացվող հետապնդում է՝ Մայր Աթոռը պաշտպանող հանրային խոսքի համար։

Մերժելով վերացնել այս աբսուրդային սահմանափակումները՝ դատարանը հերթական հարվածն է հասցնում իրավունքի գերակայությանը։

Մենք շարունակելու ենք հետևողականորեն ներկայացնել այս անօրինականությունների փաստերը միջազգային հանրությանը, մինչև չդադարեցվի Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող հալածանքը և չվերականգնվի արդարությունը»,-գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031