Դոնալդ Թրամփը կոչ է արել Ավստրալիային ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ավստրալիային ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին։
«Ավստրալիան սարսափելի մարդասիրական սխալ է գործում՝ թույլ տալով, որ Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականը ստիպված լինի վերադառնալ Իրան, որտեղ նրանք, հավանաբար, կսպանվեն։ Մի՛ արեք սա, պարոն վարչապետ (Էնթոնի Ալբանիզ), ապաստան տրամադրեք։ Միացյալ Նահանգները կընդունի նրանց (իրանցի մարզիկներին – «ՏԱՍՍ»-ի նշում) եթե Դուք դա չանեք», – այս մասին Թրամփն ասել է Truth Social-ին։Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականն Ավստրալիայում մասնակցում է ԱՖԿ կանանց Ասիայի գավաթին:



