Բաժիններ՝

«Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկիի վնասվածքի մասին

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել, որի պատճառով նա կարող է բաց թողնել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի՝ «Ատլետիկո Մադրիդի» դեմ պատասխան խաղը։ Խաղը կկայանա երեքշաբթի՝ մարտի 3-ին։

«Մեկնարկային խաղացող Ռոբերտ Լևանդովսկին գլխի վնասվածք է ստացել երեկ «Վիլյառեալի» դեմ խաղում։ Այսօր անցկացված հետազոտությունները ցույց են տվել ձախ աչքի խոռոչի ներքին ոսկորի կոտրվածք։ Նա բաց կթողնի երեքշաբթի օրը կայանալիք «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղը»,- գրել է «Բարսելոնան» X սոցիալական ցանցի իր էջում տեղադրված հայտարարության մեջ։

Խաղը կկայանա Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում։ Առաջին խաղում «Կապտանռնագույնները» պարտվել են 0:4 հաշվով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս