«ԱՌԱՋ» շարժումը միանում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությանը
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հայտնում է. ««ԱՌԱՋ» շարժումը, իր կազմում գործող «Զարկերակ» և «Հանուն Արմավիրի» երիտասարդական նախաձեռնությունների հետ միանում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությանը:

«Այս որոշումը բխում է ՀՀ-ում խորքային և իրական քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունից, անվտանգային խնդիրների միասնական ճակատով լուծման կարևորությունից, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և արժանապատիվ պետական կառավարման ձևավորման շուրջ առկա միասնական տեսլականից։

Այս միավորումը կարևոր քայլ է քաղաքական և արժեքային համախմբման ձևավորման ճանապարհին՝ նպատակ ունենալով վերականգնել հանրային վստահությունը, իրապես լսելի դարձնել քաղաքացիների ձայնը և խթանել քաղաքական գործընթացների բովանդակային փոփոխությունը։

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն լայն համախմբման և պատասխանատու քաղաքական գործունեությանմիջոցով»,- նշված է համատեղ հայտարարության տեքստում։



