Կլոպը կարող է լքել Red Bull-ը՝ իսպանական ակումբներից մեկը գլխավորելու համար
Red Bull ընկերությունում դժգոհ են գլոբալ ֆուտբոլային բաժնի ղեկավարի պաշտոնում «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքից։ Գերմանացի մասնագետի պաշտոնավարումը կարող է ավարտվել մեկ տարվա ընթացքում: Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով Salzburger Nachrichten-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Red Bull-ը չի խոչընդոտի այս ամռանը Կլոպի՝ մարզչական աշխատանքի վերադարձին։ Ավստրիական ընկերությունը Կլոպին փոխարինելու համար դիտարկում է Օլիվեր Գլասներին, ով ներկայումս գլխավորում է «Քրիսթալ Փելասը»:
Հաղորդվում է, որ Կլոպի հետ կապ է հաստատել «Ռեալ Մադրիդը»:



