Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին Երևան քաղաքի Նանսենի անվան զբոսայգում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։
Սբ. Հովհան Մանդակունին մարդու վախճանի օրն անվանել է գող և հափշտակող՝ շարունակության մեջ նշելով. «Անտեսանելի է այս աշխարհից ելքը, հանկարծահաս և ստիպող, և չի թողնում աղաչել և աղերսել, լալ ու ողբալ. ողորմել ու ապաշխարել: Բռնում է ինչպես որոգայթ, հափշտակում ինչպես առյուծ և, անողորմ վարելով, տանում ինչպես գերեվարների գերի. արտասվելով հառաչում ես և ողբալով հեծում, սակայն օգուտ չես գտնում: Քանզի, ժամ առ ժամ հետաձգելով՝ բաց թողեցիր ապաշխարության ժամանակը, որով կարող էիր մեղքերիդ բեռները թեթևացնել և անօրինությունների տիղմը մաքրել, լինել արդարների երամակից, երկնավոր Հոր որդի և անանց բարիքների ժառանգորդ»:
«Unitree Robotics» ընկերության շուրջ 50 մարդանման ռոբոտներ ցուցադրական ելույթ են ունեցել Պեկինի Երկնքի տաճարի ֆոնին: Տեսանյութը հրապարակվել է «Weibo» սոցցանցի պաշտոնական օգտահաշվում։
Բժիշկը նշել է, որ դրանք մի շարք պաթոլոգիաների զարգացման ռիսկի գործոններ են, որոնք հանգեցնում են կյանքի որակի և տևողության նվազմանը։
Հնարավոր բոլոր հարթակներով վերջին օրերին իշխանության քարոզիչները գովազդում են անցած տարի տնտեսության ոլորտում կառավարության արձանագրած հերթական «հեղափոխական» աճերը։ Հնգամյա ծրագրի գերակատարումից են խոսում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասում է՝ խոստացել էինք միջին տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, 7.9 տոկոս ենք ապահովել։ Ցուցանիշը գերակատարել ենք։