«Թույլատրվո՞ւմ է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե՞ ոչ. այս պարզ ու պրիմիտիվ հարցին մինչ օրս չի պատասխանել Դատախազությունը». Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը գրում է. «Հարգելի գործընկերներ, եթե Ձեզ փոխանցեն Պրոբացիայի ծառայության կիսատ «գրություն», պարզապես անտեսեք այն: Նման հարցերի ու իրավական հետևանքների գնահատող մարմինը քննչական և դատախազության պաշտոնատար անձինք են: Ի դեպ հարցադրումը հետևյալն է. թույլատրվո՞ւմ է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե՞ ոչ: Պատասխանը ենթադրում է այո, կամ ոչ: Այս պարզ ու պրիմիտիվ հարցին մինչ օրս չի պատասխանել Դատախազությունը, իսկ Քննչական մարմինը նոր դիմումին ի պատասխան կրկին անգամ մերժել է, պատճառաբանելով, որ չի կարող պատասխանել այդ հարցին:
Կրկին անգամ առաջարկում և պահանջում եմ. 1) դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, կամ 2) Վերացնել ապօրինի խափանման միջոցը, և/կամ 3) Դատախազությանը և Քննչական մարմնին «հորդորել» տալ հստակ պատասխան, այս պարզ հարցին: Ի դեպ էթիկական նկատառումներից ելնելով ինքս չեմ հրապարալել գրագրության ու պատասխանների տվյալները»:



