Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվողով
ՊՍԺ-ի հարձակվող Դեզիրե Դուեն հայտնվել է «Ռեալ Մադրիդի» հետաքրքրությունների շրջանակում։ Ակումբը լրջորեն քննարկում է երիտասարդ խաղացողի տրանսֆերը։ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո խաղացողի տրանսֆերի համար, հաղորդում է El Nacional-ը:
Մադրիդը կարող է Դուեին ավելի շատ խաղաժամանակ առաջարկել, քան նա ներկայումս ստանում է փարիզյան ակումբում: Դեզիրե Դուեն ՊՍԺ է տեղափոխվել 2024 թվականին «Ռենից» 50 միլիոն եվրոյի դիմաց: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը: Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 23 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով ութ գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում:
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: Դուեն ավելի վաղ Globe Soccer Awards-ի կողմից ճանաչվել էր 2025 թվականի լավագույն երիտասարդ խաղացող:



