Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Հարավային Կորեայի դատարանը նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է ցմահ ազատազրկման երկրում 2024 թվականին ռազմական դրություն հայտարարելու համար։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Ավելի վաղ նա մեղավոր է ճանաչել 2024 թ. դեկտեմբերին երկրում արտակարգ ռազմական դրություն հայտարարելու հետ կապված խռովությունը ղեկավարելու համար:
Յուն Սոկ Յոլը մեղադրվել է նախկին պաշտպանության նախարարի և այլ անձանց հետ դավադրության մեջ՝ պատերազմի կամ երկրում համարժեք արտակարգ դրության բացակայության դեպքում անօրինական կերպով ռազմական դրություն հայտարարելու և Սահմանադրությունը խաթարելու նպատակով անկարգություններ հրահրելու համար։
«Խռովությունը ղեկավարելու համար Յուն Սոկ Յոլի նկատմամբ մեղադրանքը ճանաչվել է հիմնավորված», – որոշել է դատարանը։
2024 թ. դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն էր հայտարարել՝ մոբիլիզացնելով զորքերը և ոստիկանությունը։ Նրանք շրջապատել էին երկրի Ազգային ժողովի շենքը և օրենսդիրներին արգելել էին ներս մտնել։ Հետաքննության տվյալներով՝ Յուն Սոկ Յոլը կարգադրել է ձերբակալել Ազգային ժողովի խոսնակին և իշխող ու հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին։
Պատգամավորները քաղաքացիական բողոք բարձրացրեցին, ճեղքեցին շրջափակումը և հավաքվեցին արտակարգ լիագումար նիստի, որի ընթացքում ռազմական դրությունը չեղարկելու օգտին քվեարկեցին դրա սահմանումից ընդամենը մի քանի ժամ անց։
Ի պատասխան՝ նախագահը համաձայնեց դրա չեղարկմանը, որից հետո խորհրդարանը քվեարկեց նրա իմփիչմենթի օգտին։



