Վեհափառի նկատմամբ արգելքը իշխանությունների պառակտիչ ռազմավարության համատեքստում է․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․ «Վեհափառ Հայրապետի և մի խումբ եպիսկոպոսների դեմ քրեական վարույթի մեկնարկը և նրանց հանդեպ կիրառված արգելքը հակաեկեղեցական, հակազգային ու հակապետական արարներից հերթականն է, որը, ցավոք, սպասվող զարգացում էր՝ ներազգային կյանքում իշխանությունների խիստ էսկալացիոն ու պառակտիչ ռազմավարության համատեքստում:

Հարգանքիս հավաստիքը տոկուն հոգևոր հայրերի հանդեպ, որոնցից ակնկալվում է թե՛ չկոտրվել, թե՛ ամրացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քրիստոնեական ու ազգային հիմնասյուները՝ ինքնամաքրման ու ծառայության քրիստոնեական ճշմարիտ ուղով:
«Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ».

Սաղմոս 27 [26]»։

Տեսանյութեր

Լրահոս