Պատկերացրեք՝ որևէ պաշտոնյա հարգի Հոլոքոստի զոհերի հիշատակը, հրապարակի այդ մասին, հետո այդ հրապարակումը հեռացնի իր էջից

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «CNN անդրադարձել է սոցիալական ցանցում ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական էջից Ծիծառնակաբերդի հուշահամալիր այցելելու վերաբերյալ հրապարակման հեռացմանը. լրատվականը մեջ է բերել այս դեպքի առթիվ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գնահատականը, որը հրապարակումը հեռացնելը մեկնաբանել է որպես «ժխտողական գործողություն»։

Հայ Դատի գրասենյակը պարբերականին հիշեցրել է, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է բոլոր 50 նահանգների, ԱՄՆ Կոնգրեսի, Սպիտակ տան և ՆԱՏՕ֊ում ԱՄՆ տասնյակից ավելի դաշնակիցների կողմի։

Ես սրան միայն հավելեմ, որ պատկերացրեք, որևէ պաշտոնյա հարգի Հոլոքոստի զոհերի հիշատակը, հրապարակի այդ մասին, հետո այդ հրապարակումը հեռացնի իր էջից»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728