Եթե այդպես եք ուզում, այո՝ ՌԴ-ում մեզ աջակցեցին. Ալեն Սիմոնյան

Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել են բոլոր խնդրահարույց հարցերը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, թե ինքը ՌԴ-ում «անուն առ անուն» բարձրաձայնել է այն խնդիրները, որոնց մասին խոսվում է նաև Հայաստանում:

«Մենք զրուցել ենք ավելի քան մեկուկես ժամ. հասկանալի է, որ կան բաներ, որոնց մասին չեմ կարող հրապարակավ խոսել: Մենք անդրադարձել ենք մեզ մտահոգող բոլոր հարցերին: Ես նույնիսկ ասացի, որ Հայաստանում խոսում են СВО (Հատուկ ռազմական գործողություն) անցկացնելու հնարավորության մասին»,- ասաց Սիմոնյանը:

Լավրովի հետ բանակցությունների առանցքային թեմաների թվում, ըստ նրա՝ եղել են ներդրումները Հայաստանում, տարածաշրջանների միջև գործակցությունը և մշակութային միջոցառումների անցկացումը.

«TRIPP-ի հետ կապված չեմ պատկերացնում, բայց քննարկել ենք ենթակառուցվածքների շահագործման և վերաշահագործման հետ մեջ ՌԴ ներգրավվածությունը»։

Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հետագա քաղաքականությանը` նա նշեց, թե ռուս գործընկերները հայտնել են, որ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը միջամտելու որևէ ձգտում չունեն։

Ըստ Ալեն Սիմոնյանի, քաղաքականության մեջ «հավատի վրա հենվելը մի քիչ սխալ է», պետք է նայել գործողություններին։

«Իրենք մեզ վստահեցրին, որ որևէ ձևով շահագրգռվածություն չունեն մեր արտաքին ու ներքին քաղաքականությնա հետ կապված, իհարկե՝ իրենց ինչ-որ բաներ մտահոգում է, որ հայտնեցին, մեզ ինչ-որ բաներ մտահոգում է։ Նույնիսկ ինչ-որ պահի մեզ հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններում՝ իշխող խմբակցությանը։ Այո, եթե այդպես եք ուզում՝ աջակցեցին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս