Ի՞նչ էիք ակնկալում, հարձակվեի՞, հարվածեի՞, չեմ էլ իմացել, որ ուղիղ եթերում ենք. Ալեն Սիմոնյան

Մարդիկ ենթադրում էին, որ ես պետք է այնտեղ հարձակվեի, ինչ-որ մեկին հարվածեի, ոչ նորմատիվ լեքսիկոն օգտագործեի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այդ մարդկանց չեմ անդրադառնա, կառաջարկեմ գնալ հայերեն ու ռուսերեն գրել, կարդալ սովորել: Անուն առ անուն, ինչ-որ ասել եմ այստեղ, ասել եմ նաև ՌԴ-ում: Ինչ-որ մարդիկ, որոնք ոչ հայերեն են կարողանում գրել, ոչ ռուսերեն՝ ակնկալիքների մասին են խոսում: Ես ներկայացրել եմ իմ մտահոգությունները, իրենք՝ իրենցը: Միմյանց նկատմամբ հարցադրումներ անելուց բացի, ունեցել ենք կարևոր գործնական քննարկումներ»,- նշել է նա:

Նաև հավելել է. «Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, է անեիք, 100 տարի է այստեղ եք: Մի նախադասություն-ակնարկ եղավ, եթե չեմ սխալվում՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված, բայց դրան ոչ արձագանքելու, ոչ էլ շեշտադրելու բան չկա: Կա այն իրողությունը, որ նրանք նույնպես կարող են ենթակառուցվաքներ կառուցելու ու շահագործելու մեջ ներգրավված լինել: Իրենք պարտավոր են արձագանքել, ու կարծում եմ, որ կարձագանքեն:

Դա հայ-ամերիկյան կազմակերպություն է, ԹՐԻՓՓ-ի հետ կապված նմանատիպ մեխանիզմը վաղուց կա մեր սեղանին: Իմ համար անհասկանալի է, չեմ պատկերացնում ու չեմ ուզում, ու ռուսական կողմը կենտրոնանա դրա վրա»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս